Get Mystery Box with random crypto!

Կույս լինելը հետամնացություն ՉԷ, կույս չլինելն անբարոյականությ | Girlonamute

Կույս լինելը հետամնացություն ՉԷ, կույս չլինելն անբարոյականություն ՉԷ։

Էս պարզ ճշմարտությունը կոտորվեցինք ասելով։ Ձեր կուսությունը մի դարձրեք ձեր միակ արժանիքը։ Թույլ մի տվեք, որ ձեզ ընդունեն միայն դրանով։ Տնօրինեք ձեր մարմինը։ Այն միայն ձեզ է պատկանում, հետևաբար դրա հետ կապված որոշումները դուք պիտի կայացնեք, ոչ թե ուրիշները։ Դուք ապրանք չեք, կուսաթաղանթն էլ ձեր ապրանքապիտակը չէ։

Դուք անձ եք, ով ունի հետաքրքրություններ, կրթություն, բնավորություն, արտաքին, ներքին գեղեցկություն ու, կարող է կույս կամ չկույս լինել։

ՆՈՐՄԱԼ Է ԿՈՒՅՍ ՄՆԱԼԸ, բայց դա պիտի լինի գիտակից որոշում, ոչ թե սեռով պայմանավորված պարտավորություն։ Կույս չ/եք, որովհետև էդպես եք ուզում։

Վերջ։