Get Mystery Box with random crypto!

Girlonamute

Logo saluran telegram girlonamutee — Girlonamute G
Logo saluran telegram girlonamutee — Girlonamute
Alamat saluran: @girlonamutee
Kategori: Tidak terkategori
Bahasa: Bahasa Indonesia
Pelanggan: 12.76K
Deskripsi dari saluran

Ամեն ինչ՝ անխոսելիի մասին ✨

Ratings & Reviews

3.50

2 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

1

4 stars

0

3 stars

0

2 stars

1

1 stars

0


Pesan-pesan terbaru

2023-05-04 18:07:32
Կույս լինելը հետամնացություն ՉԷ, կույս չլինելն անբարոյականություն ՉԷ։

Էս պարզ ճշմարտությունը կոտորվեցինք ասելով։ Ձեր կուսությունը մի դարձրեք ձեր միակ արժանիքը։ Թույլ մի տվեք, որ ձեզ ընդունեն միայն դրանով։ Տնօրինեք ձեր մարմինը։ Այն միայն ձեզ է պատկանում, հետևաբար դրա հետ կապված որոշումները դուք պիտի կայացնեք, ոչ թե ուրիշները։ Դուք ապրանք չեք, կուսաթաղանթն էլ ձեր ապրանքապիտակը չէ։

Դուք անձ եք, ով ունի հետաքրքրություններ, կրթություն, բնավորություն, արտաքին, ներքին գեղեցկություն ու, կարող է կույս կամ չկույս լինել։

ՆՈՐՄԱԼ Է ԿՈՒՅՍ ՄՆԱԼԸ, բայց դա պիտի լինի գիտակից որոշում, ոչ թե սեռով պայմանավորված պարտավորություն։ Կույս չ/եք, որովհետև էդպես եք ուզում։

Վերջ։
2.2K views15:07
Buka / Bagaimana
2023-05-02 11:32:24
Եթե դուք
հղիություն չեք պլանավորում,
սեռավարակները չեք ստուգել,
հակաբեղմնավորման այլ տարբերակներ չեք կիրառում,
ուրեմն պահպանակը ՊԱՐՏԱԴԻՐ Է:

Չկա պահպանակ, չկա սեքս: Վերջ: Ձեր առողջությունն ավելի կարևոր է, քան դիմացինի քմահաճույքները:
2.6K views08:32
Buka / Bagaimana
2023-05-02 10:45:30
Բարի լույս
2.5K views07:45
Buka / Bagaimana
2023-04-29 07:18:26
Բարի լույս: Անասելի սիրուն ու բարի ֆիլմ եմ դիտել: Ձեզ հետ էլ կիսվեմ
3.4K views04:18
Buka / Bagaimana
2023-04-26 18:24:22 Հանուն երեխաների չամուսնալուծվող կանայք սովորաբար պարզապես ցանկանում են, որ իրենց երեխան/երը լիարժեք ընտանիքում մեծանան։ Ասել է, թե՝ երկու ծնողի ներկայությամբ։

Սա է փաստում նաև «բա հո երեխեքիս որբ չեմ թողնելու» կամ «չեմ ուզում երեխեքս անհեր մեծանան» արտահայտությունները։ Ըստ այդմ, հանուն երեխաների դիմանում են հոգեբանական ճնշումներին, ցավին, սիրո, հարգանքի, վստահության բացակայությանը։ Կուլ են տալիս վիրավորանքներն ու արցունքները, մի կողմ նետում սեփական երջանկությունը, որպեսզի երեխաները ԵՐՋԱՆԻԿ լինեն։

ԵՐ_ՋԱ_ՆԻԿ։

Հմմ

Մի՞թե ծնողների սառը հարաբերությունները, մշտական վեճերը, տխրությունը, զայրույթը կարող է երջանկացնել երեխային։ Մի՞թե իսկապես հավատում ենք, որ հնարավոր է էդ ամենը կեղծել ու թաքցնել նույն տանը բնակվող այլ անձանցից։ Մի՞թե անառողջ ընտանիքն ավելի լավ է, քան յուրաքանչյուր ծնողի հետ առանձին, բայց. Որակյալ հարաբերություն ունենալը։ Մի՞թե էս ամենը երեխայի համար լավ օրինակ է։

Չէ՞ որ վերջինիս մոտ կարող է կարծիք ձևավորվել, իբրև սերն էդ տեսքն ունի - բռնության, վեճերի, տխրության ու զայրույթի մի կծիկ…
Չէ՞ որ վերջինս կարող է իրեն մեղավոր զգալ ձեր դժբախտության համար՝ հատկապես, եթե անզգուշաբար ասեք՝ եթե երեխա չլիներ, վաղուց կբաժանվեի։
Չէ՞ որ վերջինս կարող է ուղղակի խուսափել երկու ծնողից էլ, միջոցներ գտնել տնից փախչելու ու էդ անառողջ մթնոլորտում չգտնվելու համար։

Երեխաները հիմար չեն։ Նրանք տեսնում ու զգում են ամեն ինչ։

Բացի այդ, ամուսնալուծությունից հետո երեխան անհայր չի մնում։ Շարունակում է ունենալ երկու ծնող ու ժամանակ անցկացնել երկուսի հետ էլ։ Երեխան չի որբանում։ Ավելին, շահում է։

Իսկ գուցե չամուսնալուծվելու պատճառը բնավ երեխաները չե՞ն ու դրա տակ իրականում լրիվ այլ պատճառ է թաքնված։

Հակառակ դեպքում, ՀԱՆՈՒՆ երեխաների ինչո՞ւ ենք իրենց վնասում։
2.9K views15:24
Buka / Bagaimana
2023-04-26 15:22:03 Բարևներ: Շատերս գիտենք մեր հասարակությունում առկա «հանուն երեխաների չամուսնալուծվելու» երևույթի մասին: Ի՞նչ կարծիքի եք դուք:
2.6K views12:22
Buka / Bagaimana
2023-04-25 17:40:23
3.1K views14:40
Buka / Bagaimana
2023-04-25 17:34:00
3.0K views14:34
Buka / Bagaimana
2023-04-19 13:04:17 Տղամարդու դավաճան տեսակ ՉԿԱ։

Դավաճանելը ոչ թե բնավորության գիծ է, այլ ընտրություն։

Առհասարակ, ցանկացած դավաճանություն՝ անկախ նրանից սեռական ակտ է, թե պարզապես նամակագրություն, կարիքի բավարարում է։ Մարդիկ ունենում են որոշակի կարիքներ, ու երբ էդ կարիքները չեն բավարարվում հարաբերություններում, սկսում են փնտրել այլ տեղ։

Մոռանում են, որ ունեն լեզու, խոսք, հաղորդակցվելու հնարավորություն։ Հասուն անձնավորությունը, որևէ կարիք/սպասելիք/ցանկություն ունենալու դեպքում, խոսում է այդ մասին, քննարկում կողակցի հետ, ելք գտնում։ Ելք չլինելու կամ լուծման եղանակների չաշխատելու դեպքում՝ բաժանվում է, գնում էնտեղ, որտեղ իր կարիքները կբավարարվեն։

Ոչ հասուն էակը, հակառակը, չի արտահայտվում, չի փորձում տարանջատել իր կարիքները, չի զրուցում, պարզապես մեղադրում է դիմացինին, ու, իրեն զոհի տեղ դնելով, դավաճանում։

Տղամարդիկ դավաճանում են, որովհետև իրենց շուրջ բոլորն ասում են՝ իսկական տղամարդը պիտի դավաճանի։ Տղամարդիկ դավաճանում են, որովհետև չեն ուզում ընկերներից հետ մնալ։ Տղամարդիկ դավաճանում են, որովհետև երբեմն իրենց սեռական կարիքներն ավելի շատ են լինում։ Տղամարդիկ դավաճանում են, որովհետև ինչ-որ պահի իրենց կնոջ հոգնած տեսքը, ոչ տոնական հագուկապը, անընդհատ երեխայի հետ լինելը վանում է։ Տղամարդիկ դավաճանում են ԼԻՔԸ պատճառներով,

ԲԱՅՑ

էս ու մյուս բոլոր դեպքերում դավաճանության ՄԻԱԿ պատասխանատուն դավաճանողն է, ոչ թե հասարակությունը, ընկերները, կինը, երեխան, հոգսերը…

Եթե հասուն տղամարդը չի կարողանում ֆիլտրել հասարակության հիմար արժեքները, չունի սեփական կարծիք՝ ընկերների արարքները չկրկնելու համար, վախենում է խոսել իր ցանկություններից ու կարիքներից, ուրեմն դեռ հարաբերությունների ժամանակը ՉԷ։ Ուրեմն դեռ հասուն ՉԷ։ Էդքան բան։ Նախ պիտի որպես անհատ կայանաս, նոր հարաբերություններ ստեղծես։

Հերիք է մեղադրեք բոլորին՝ բացի գործողությունն անողից։ Հերիք է կանանց մաստեր կլաս տաք՝ չդավաճանվելու համար։ Հերիք է դավաճանությունն արական սեռի բնավորության գիծ դարձնեք։ Հերիք է ցանկացած արարք ՍԵՐ ասվածի տակ քողարկեք։

Սովորեք ու սովորեցրեք ձեր երեխաներին ԶԳԱԼ կարիքները, արտահայտվել, հաղորդակցվել, ԼՈՒԾԵԼ ԽՆԴԻՐՆԵՐԸ, այլ ոչ անտեսել դրանք։

ՀԳ. Սա երկու սեռի մասին է։ Կանայք ևս դավաճանում են։
4.7K views10:04
Buka / Bagaimana
2023-04-17 17:31:51 Հարաբերությունների մասին հարցումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ մարդիկ իրար հետ չեն հաղորդակցվում: Նախընտրում են նեղանալ, փքվել, բողոքել բոլորին, բացի բուն կողակցից։ Վախենում են կոնֆլիկտ առաջանա, իրենց ճիշտ չհասկանան, հարաբերություններում լարվածություն առաջանա կամ բաժանում լինի։

Սրա արդյունքում կոնֆլիկտները մնում են չլուծված, հարաբերություններն էլ՝ ծայրահեղ անառողջ։

Առհասարակ, զույգի միջև տարածայնությունները լրիվ նորմալ են։ Նորմալ է տարբեր տեսակետ ունենալը, ու պիտի նորմալիզացվի նաև դրա բարձրաձայնումը։ Հարաբերությունները պահպանելու համար պետք է ոչ թե խուսափել կոնֆլիկտներից, այլ սովորել լուծել դրանք։

Իսկ ինչպե՞ս, պատմելու եմ Ապրիլի 22-ին, 11:00-ին (Երևանի ժամով) ՕՆԼԱՅՆ տարբերակով

Մասնակցության արժեքը՝ 3500 դրամ։

Քննարկելու ենք հարաբերությունները, կոնֆլիկտների պատճառներն ու լուծման եղանակները։ Վեբինարի վերջում կանենք նաև հարց ու պատասխան։

Գրանցվելու համար՝ գրեք անձնական նամակ
4.6K views14:31
Buka / Bagaimana